Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության Հունաստան կատարած այցի ընթացքում Աթենքում կազմակերպվել են բողոքի ակցիաներ:
Թուրքական Havervaktim կայքէջի փոխանցմամբ` Աթենքի փողոցներում կազմակերպված բողոքի ակցիաների ընթացքում հնչել են հակաթուրքական կարգախոսներ: Աչքի է ընկել հատկապես այն պաստառը, որտեղ պատկերված է եղել Հունաստանի վարչապետը` հարսի, իսկ Էրդողանը՝ փեսայի կարգավիճակով: Բողոքի միջոցառումների ընթացքում այրել են Թուրքիայի դրոշը:
Թուրքիայի դեմ բողոքի ակցիային մասնակցած PKK-ի կողմանկիցները եւ հայ համայնքի ներկայացուցիչները ընդհարում են ունեցել հունական ոստիկանության հետ:




























