Այսօր` մայիսի 15-ին մինչեւ կեսգիշեր մայրաքաղաքի բոլոր թանգարանները բաց կլինեն այցելունների համար։ Մեր համաքաղաքացիները 18։00-24։00-ն անվճար կարող են այցելել Երեւանում եւ մարզերում գտնվող 20-ից ավելի թանգարաններ ու պատկերասրահներ։ «Թանգարանային գիշեր» նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը հաղորդակից դարձնել թանգարանային ցուցանմուշներին եւ արժեքներին։ Թանգարանային գիշերը Հայաստանում անցկացվում է արդեն 6-րդ տարի։

Միեւնույն ժամանակ այն անցկացվում է նաեւ 39-ից ավելի երկրներում։ Այս նախագիծը սկիզբ է առել 1999 թ.-ին ՝Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով։