Նյու Ջերսիի բնակչուհուն վեց ամսվա ազատազրկում է սպառնում ոսկեգույն ռետրիվերի 10 շաբաթական ձագին լճակում խեղդելու համար, հայտնել է AP-ն:

Թոնի Ֆեան խոստովանել է կենդանիների նկատմամբ իր դաժան վերաբերմունքը: Նրա փաստաբանը հայտնել է, որ Ֆեան որոշել է հիվանդ ձագին չտանել անասնաբույժի մոտ`վախենալով ծառայությունների արժեքից, փոխարենը խեղդել է լճակում:

Կնոջը հինգ տարվա փորձաշրջան կանցնի պայմանով, որ վեց ամիս կանցկացնի բանտում, 100 ժամ հասարակական աշխատանք կկատարի եւ այլեւս երբեք շուն չի պահի: