Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը Airzena — Georgian Airways ավիաընկերությանը թույլ է տվել Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չարտերային չվերթեր իրականացնել։ Այս մասին հայտարարել է վրացական Georgian Airways ավիաընկերության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Նինո Գիորգիոբանին։ Նրա խոսքով, նախատեսվում են շաբաթական 3-4 չվերթեր, գրում է Georgia Times-ը։
Ռուսական «Արգումենտի ի ֆակտին», սակայն, նշում է, որ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հերքում է նման տեղեկությունները։ Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ վրացական Georgian Airways ավիաընկերության հայտը՝ չարթերային չվերթեր իրականացնել դեպի Ռուսաստան, դեռեւս քննարկման փուլում է։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ուղիղ չվերթեր չեն իրականացվում 2006 թվականից։ Դրանք ժամանակավորապես վերականգնվել էին, սակայն 2008 թվականի օգոստոսյան հակամարտությունից հետո կրկին չեղյալ էին հայտարարվել։




























