Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Աստանա, որտեղ ներկա կգտնվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն 2009» զորավարժությունների ակտիվ փուլին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: