Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն եկել են բանավոր պայմանավորվածության պորտուգալացի մասնագետի` իսպանական ակումբ տեղափոխվելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, հղում անելով Մոուրինյոյի գործակալ Ժորժի Մենդեշին, ով հանդիպել էր «Արքայական ակումբի» ներկայացուցիչների հետ, կողմերը ամեն ինչի մասին պայմանավորվել են, մնում է միայն պաշտոնապես ձեւակերպել պայմավորվածությունը:

Հիշեցնենք, որ «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին ուժեր չի խնայում Մոուրինյոյին Միլանում պահելու համար: Բայց, ինչպես տեղեկացնում է championat.ru-ն, «Ինտեր»-ի ղեկավարությունն արդեն այլ տարբերակներ է փնտրում` բանակցություններ վարելով թուրքական «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ հոլանդացի Ֆրանկ Ռայկարդի հետ: