Թայլանդում բանակը սկսել է ընդդիմության ճամբարի գրոհը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, թայլանդական բանակը խիտ օղակի մեջ է առել Բանգկոկի կենտրոնը, իսկ ռազմական տեխնիկան կոտրել է բարիկադները: Ճամբար են մտնում ջրցանները՝ ցուցարարներին ցրելու համար:

Գրոհի արդյունքում ցուցարարների քանակությունը հրապարակում խիստ նվազել է, երբ բազմաթիվ կանայք անցել են չեզոք գոտի հայտարարված բուդդայական տաճարի տարածք: Շատերը, սակայն, շարունակում են նստած մնալ հրապարակում եւ լսել հռետորներին՝ սպասելով զինվորականների հարձակմանը:

Հաղորդվում է մեկ զոհի մասին:

Նշենք, որ ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացում: Նախօրեին Թայլանդի կառավարությունը չեղյալ է հայտարարել համընդհանուր ընտրությունները, որոնք նախանշված էին նոյեմբերի 14-ին: