Ճապոնիայում տղամարդուն մեղադրել են ինքնասպասարկման լվացքատներից կանանց ներքնազգեստի 730 կտոր գողանալու մեջ:
Ոստիկանները նրա բնակարանում հայտնաբերել են ներքնազգեստի 730 իր: Նա ձերբակալվել է եւ իշխանություններին խոստովանել է, որ գողացել է իր մոտ հայտնաբերված ներքնազգեստը, հայտնում է Yahoo Japan News-ը:
«Մենք արդեն շատ տարիներ այսքան մեծ քանակությամբ վարտիքներ չէինք առգրավել»,- Abema TV-ին ասել է քաղաքի ոստիկանության վարչության ներկայացուցիչը:
Բեպու քաղաքի ոստիկանությունը ներկայումս լրացուցիչ հետաքննություն է անցկացնում միջադեպի վերաբերյալ, հաղորդում է MSN Japan-ը:





























