Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել ազգային պարկ եւ պետական արգելավայր ստեղծել:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունը Սյունիքի մարզում ստեղծել է 34402 հա ընդհանուր մակերեսով «Արեւիկ» ազգային պարկը, իսկ նույն մարզի Բարգուշատի լեռնաշղթայի հարավային եւ Զանգեզուրի լեռնաշղթայի արեւելյան լանջերի հատվածում՝ 17369 հա տարածքում` «Զանգեզուր» պետական արգելավայրը: Կառավարությունը հաստատել է ազգային պարկի եւ պետական արգելավայրի կանոնադրությունները: Ակնկալվում է, որ որոշման կենսագործման արդյունքում կբարելավվեն բնապահպանական աշխատանքները, ինչպես նաեւ աստիճանաբար լուծում կստանան տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները: