Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարարություն է հրավիրել Բաքվում Թուրքիայի ժամանակավոր ներկայացուցիչ Նիհատ Ջիվաներիին: Ինչպես հայտնում է Trend News-ը,

հանդիպման շրջանակներում, Ազիմովը դիտողություն է արել թուրք պաշտոնյաին հոկտեմբերի 14-ին Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ ընթացող մրցախաղի ժամանակ, ադրբեջանական պետական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։

Հիշեցնենք, որ երկու պետությունների հավաքականների միջեւ մրցախաղի ժամանակ՝ Բուրսայում ֆուտբոլի խաղից մեկ օր առաջ ադրբեջանական դրոշները արգելվել էին։ Այնուամենայնիվ, թուրք երկրպագուներին հաջողվել էր դրոշները անցկացնել մարզադաշտ, որտեղ տեղի էր ունենում մրցախաղը, իսկ Հայաստանի նախագահի Բուրսա այցելության օրը եւս 15000 դրոշներ կախված էին ամբողջ քաղաքով։