Աֆղանստանի Փարվանի շրջանում վթարի է ենթարկվել «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ուղեւորատար օդանավը:
Ինչպես հուլիսի 6-ին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է աֆղանական պետական «Արիանա» ավիաընկերության, օդանավը վթարի է ենթարկվել հուլիսի 5-ին ժամը 23:00-ին (Երեւանի ժամանակով) Սիյահ Գերդ բնակավայրի մոտ:
Մինչ այս պահը օդանավի ընկնելու վայրը չի հայտնաբերվել: Որոնումները շարունակվում են:
Վթարված օդանավի անձնակազմի ճակատագրի մասին տեղեկություններ չկան:




























