Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է ռազմահայրենասիրական եւ բանակային թեմաներով երգերի մրցույթ` նվիրված ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են ձայնագրությունների խտասկավառակները ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն (ք. Երեւան, Բագրեւանդի 5) մինչեւ օգոստոսի 20-ը: