Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի Արտաշատի լիճը եւ Այնթափի մանկապարտեզը վերանորոգելու համար: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի տեղեկացմամբ, այսօր` հուլիսի 6-ին Արարատում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նման հանձնարարություն է տվել տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին:

Արտաշատի լիճը կառուցված է 20-30 տարի առաջ, եւ ներկայումս ճահճացած վիճակում է: Բացի այդ` այն օգտագործվում է որպես աղբավայր: Լիճը գտնվում է քաղաքի կենտրոնում` բնակելի ու վարչական շենքերի, հիվանդանոցի հարեւանությամբ:

Լճի ճահճացման հետեւանքով մշտապես վարակների տարածման վտանգ է ստեղծվում, քանի որ մոծակների բազմացման համար նպաստավոր պայմաններ են: Վերջին տարիներին Արտաշատի լճում իրականացվել են մասնակի բարեկարգման աշխատանքներ: