ԱԻՆ Շիրակի մարզային փրկարար վարչությունը կոչով դիմել է մարզի բնակչությանը, որպեսզի ցուցաբերեն առավել զգոնությություն եւ խուսափեն ջրամաբարներում, գետերում ու լճերում լողանալուց, քանի որ սեզոնի սկզբում արդեն գրանցվել է ջրահեղձման երկու դեպք` մահացու ելքով:
«Շիրակի մարզում շատ ջրեր կան, բայց ոչ մեկը լողանալու համար պիտանի չէ, չի կարելի ու վերջ, լողափեր չեն դրանք»,-մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Շիրակի մարզային փրկարար վարչության պետ Մարատ Սարիբեկյանը:
Լրագրողներին հետաքրքրել է այն, թե ինչ չափով է կազմակերպվում հսկողությունը ջրամաբարներում, չեն թերանում այս հարցում նաեւ իրավապահ մարմինները:
«Հասարակության գիտակցության մեջ պետք է փոփոխություն մտցվի, թե չէ հնարավոր չէ անընդհատ ու ամենուրեք հսկել ու ձեռքները բռնել, թե չմտնեք ջուրը»,-պատասխանել են Շիրակի մարզի փրկարարները:
Անրադարձ է եղել նաեւ Շիրակի մարզում ջրահեղձման վերջին երկու դեպքերին, որ գրանցվել է հունիսի վերջերին երկու օր ընդմիջումով: Ջրահեղձվել են երկու քաղաքացի՝ Ձորաշենի եւ Վահրամաբերդի ջրամբարներում: Իսկ ջրասուզակները հասել են Երեւանից ու Սեւանից միայն ժամեր անց: Իսկ Շիրակի մարզը երկար ժամանակ չուներ ջրասուզակներ:
«Հիմա մարզն ունի ջրասուզակներ, մենք մասնագետներ ենք հրավիրել, որ փրկարարների հետ պարապեն, որպեսզի նրանք դառնան ջրասուզակ: Այդ օրը, որ Վահրամաբերդում դեպք գրանցվեց, մեր սուզակները անմիջապես հասել էին, երեք պտույտ էին տվել, բայց իզուր, չկարողացան ոչինչ անել»,-ասել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարգսյանը: Նա այդ օրը Երեւանում է եղել ու իր հետ ջրասուզակներ է բերել Շիրակի մարզ: Վահրամաբերդ հասել են 1,5 ժամ ուշացումով ու հանել են ջրի տակից արդեն խեղդված երիտասարդին:




























