Հանրային հեռուստաընկերության լրագրող Արտակ Ալեքսանյանն անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, թե ինքն արդեն նշանակվել է «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն` «ՀԺ»-ին ասել է, որ իր նշանակումը դեռեւս չի եղել:

Ըստ թերթի, օդից կախված է նաեւ Մենուա Հարությունյանի հարցը, որը մինչ այժմ «Արմնյուզի» տնօրենն էր:  Հարցին՝ մնալո՞ւ է ինքը «Արմնյուզում», եթե՝ այո, ինչ կարգավիճակով, եթե՝ ոչ, ապա ուր է գնալու, Մենուա Հարությունյանը պատասխանել է. «Այդ հարցը դեռ չի քննարկվել հեռուստաընկերության սեփականատերերի հետ, նրանք արձակուրդում են: Ես ինձ տեսնում եմ «Արմնյուզի» կոմերցիոն բլոկում:

Եթե չմնամ, կարող է կրկին կոմերցիայով շարունակեմ աշխատել «Արմնյուզի» հետ, իմ ֆիրմայով պայմանագիր կնքեմ հեռուստաընկերության հետ եւ շարունակեմ աշխատել: Արտակը զբաղվելու է վարկանիշներով: Ինչքան հասկանում եմ, նրա առջեւ խնդիր է դրված՝ բարձրացնել հեռուստաընկերության վարկանիշը»: