Չերկիզովյան նախկին շուկայի տարածքում այս գիշեր պահեստներ են այրվել, որոնցում, ենթադրաբար, բռնագրավված ապրանքներ էին պահվում։
Երկհարկանի շինության այրվելու մասին ահազանգը, ինչպես հայտնում է «Вести»-ին, ստացվել է շաբաթ՝ 1:09 րոպեին։ Ներկա դրությամբ կրակը տեղայնացված է, զոհեր ու տուժածեր, նախնական տվյալներով, չկան։
Հազար ք/մ տարածք ընդգրկած կրակը հանգցնելու համար աշխատել է 28 հրշեջ հաշվարկ։ «Интерфакс»-ի տվյալներով, կրակը հանգցնելու ժամանակ մասամբ փլվել են շինության ծածկերը։
Հիշեցնենք, որ Չերկիզովյան շուկան փակվել էր հունիսի վերջին, երբ այնտեղ 2 մլրդ դոլարի չափով մաքսանենգ ապրանք էր հայտնաբերվել։ Արդյունքում 45 հազար մարդ զրկվել էին աշխատանքից։




























