Microsoft ընկերությունը մտադիր է թողարկել սեփական սոցիալական ցանցը։ Ինչպես հայտնում է НТВ-ն, ինտերնետում հայտնվել է սոցցանցի գլխավոր էջի բոլոր նշաններն ունեցող կայքի նկարը։ Ամենայն հավանականությամբ այդ ցանցը կկոչվի Tulalip՝ հնդկացիների մի ցեղի անունով, որոնք բնակվում են նահանգում, ուր տեղակայված է Microsoft-ի գրասենյակը։