Այս պահին Վրաստանի Լագոդեղի շրջանի Միցիմի գյուղի բնակիչները փակել են դեպի Ադրբեջան տանող ավտոմայրուղու ճանապարհը: Ինչպես հաղորդում է մարդու իրավունքների Կախեթիի կենտրոնը, տեղի բնակիչները տեղավորվել են Լագոդեխիի մաքսատան հարեւանությամբ, վրաց-ադրբեջանական սահմանի մոտ:

Ակցիայի մասնակիցները պահանջում են լուծել իրենց գյուղի ջրի հարցը: Նրանք հայտարարում են, որ այդ խնդրի լուծման համար բյուջեից տրամադրվել է 120 հազար լարի (1 դոլարը = 1,67 լարի), բայց աշխատանքները անորակ են արվել եւ ջրամատակարարման խնդիրը չի լուծվել:

Ակցիայի մասնակիցների հետ բանակցելու են եկել Լագոդեղիի շրջանային իշխանության ղեկավարը եւ խնդրել բացել ճանապարհը, սակայն պիկետի մասնակիցները մերժել են այդ խնդրանքը: Միջադեպը հարթելու համար արդեն մոբիլիզացվել է պարեկային ոստիկանությունը, որը ուժով կվերականգնի Վրաստան-Ադրբեջան ավտոմայրուղու երթեւեկությունը: