Էքզոմոլորակները հետաքրքրում են գիտական հանրությանը բազմաթիվ պատճառներով: Օրինակ՝ գիտնականներն այդպիսի մոլորակների օգնությամբ փնտրում են մոլորակային օբյեկտները, որպեսզի գտնեն կյանքի նշաններ ուրիշ գալակտիկաներում, գրում է Planet Today-ը:
Էքզոմոլորակները նաեւ հետաքրքիր են իրենց կառուցվածքով ու գործընթացներով, որոնց ուսումնասիրումը կօգնի ավելի լավ հասկանալ Տիեզերքը:
Տարբեր երկրներից գիտնականների խումբն անցկացրել է գիտությանը հայտնի ամենաէքստրեմալ էքզոմոլորակի հետազոտությունը: Դրա արդյունքները հրապարակվել են Nature Astronomy պարբերականում: Էքզոմոլորակը, որն անվանվել է WASP-189b, իրենից ներկայացնում է մոլորակային օբյեկտ, որը նման է Յուպիտերին, որն ունի կյանքի համար էքստրեմալ պայմաններ: Հետազոտության ընթացքում պարզվել էր, որ WASP-189b-ն ունի մթնոլորտի շերտավոր կառուցվածք, ինչպես Երկիր մոլորակը, սակայն որոշ տարբերություններով:
Գիտնականների խոսքով՝ էքզոմոլորակում ջերմաստիճանը կազմում է ավելի քան 3 հազար աստիճան՝ ըստ Ցելսիուսի կենտրոնական աստղին մոտ գտնվելու պատճառով: Սակայն դա չի խոչընդոտում մոլորակին ունենալ շերտեր, որոնք պաշտպանում են այն աստղի բացասական ազդեցությունից: Գիտնականները պատմել են, որ նրանք առաջինն են, ում հաջողվել է նկարագրել ուրիշ մոլորակի մթնոլորտը, քանի որ ավելի վաղ գիտական հանրությունում ենթադրվում էր, որ էքզոմոլորակներն ունեն միաշերտ կառուցվածք:
Գիտնականները նաեւ նկատել են մոլորակում ներքին շերտ, որն իր բնույթով հիշեցնում է Երկրի օզոնային շերտը: Հաղորդվում է, որ այդ շերտն իր մեջ պահում է գազերը, որոնք արտանետվում են սեփականատեր աստղից: Գիտնականները պատրասվում են շարունակել մոլորակների կառուցվածքի ուսումնասիրությունները մոդելավորման նորարարական տեխնոլոգիաների օգնությամբ:





























