Disrupt Camp-ը Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի կողմից նախաձեռնած նախագիծ է, որի մասնակիցներն աշխատելու են Հայաստանը, Մոլդովան և Վրաստանը ներկայացնող 3  մարդուց բաղկացած խմբում։ Մասնակից խմբերին տրամադրվելու են գործնական թեմաներով նախագծեր, որոնց համար առաջին լավագույն երեք լուծումներն առաջարկված թիմերը կստանան համապատասխան մրցանակները՝

1-ին տեղ  սերտիֆիկատային ծրագիր լավագույն, համաշխարհային առաջատար համալսարանում

2-րդ տեղ MacBook

3-րդ տեղ Apple Watch

Ծրագրի մասնակիցները, աշխատելով իրական նախագծերի վրա, հնարավորություն կունենան հաստատել միջազգային կապեր ու փոխանակվել փորձով իրենց տարիքակիցների և փորձառու մասնագետների հետ, ինչպես նաև զարգացնել հմտությունները նորարարությունների, գիտության և այլ ոլորտներում։

Աշխատանքային նախագծերի նկարագրությունը

Նախագծերը, որոնց վրա կաշխատեն թիմերը, լինելու են հետյալ վերնագրերով․

  • Գիտություն բոլորի համար
  • Սպառողի կարևորությունը
  • Բանականության որսորդ
  • Շրջակա միջավայրի պաշտպանություն-Կանաչ ապագա

Աշխատանքային նախագծերին ավելի մանրամասն ծանոթանալու համար անցեք հետյալ հղումով՝ Disrupt Camp

Ո՞վ կարող է դիմել:

Համալսարանի բակալավրիատի կամ մագիստրատուրայի վերջին կուրսի ուսանողները  և 2019 թվականից ի վեր շրջանավարտները։

Անգլերեն լեզվի վարժ իմացությունը պարտադիր է։

Ինչպե՞ս դիմել:

Լրացրեք առցանց դիմումը՝ սեղմելով Դիմել հիմա: Եթե դուք համապատասխանում եք չափանիշներին, դուք կհրավիրվեք հաջորդ քայլին։ Նածագծի ամբողջ ընթացքն իրականանանալու է հառավար (առցանց)։ Անհրաժեշտ է ընտրել նկարագրված չորս նախագծերից մեկը։

Նյութը տրամադրվել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության կողմից