Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 3-ի նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գումար հատկացնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին:
Որոշման նախագծով առաջարկվում է 2022-ի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 1,6 մլրդ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
«Նախագծով նախատեսվում է թվով 46 համայնքների 62 ծրագրեր ֆինանսավորել: Դրանցից 59-ը 2021 թվականի ծրագրեր են, երեքը՝ 2020-ի ծրագրեր»,-ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:




























