«Երեւաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացել է 25 մլն դրամով (50 հազ. դոլար – խմբ.)։ Փետրվարի 8-ին այսպիսի որոշում է կայացվել Երեւանի Ավագանու նիստում։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ դա թույլ կտա ձեռք բերել տեխնիկական միջոցներ, որոնցով ընկերությունը կկարողանա մասնակցել Երեւանի նոր Գլխավոր հատակագծի ստեղծման մրցույթին։




























