Երեւանում կտեղադրվեն հուշատախտակներ, որոնք հավերժացնում են արվեստի երեք գործիչների եւ մեկ բժշկի հիշատակը։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է Ավագանու նիստում։

Հուշատախտակներ կտեղադրվեն կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի, օպերային երգչուհի Արաքսյա Դավթյանի, գրող Էդուարդ Ավագյանի եւ վիրաբույժ Իվան Գեւորգյանի պատվին։