Թուրքիայի տիրատենչ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրեն պահում է այնպես, կարծես իր իշխանությունը սահմաններ չունի, եւ հենց այդ պահին նա առավել խոցելի է թվում՝ թուրքական քաղաքականության գագաթին 20 տարի անց, գրում Է Financial Times-ը։

«Ահա թե ինչու, երբ անցյալ ամիս տարեկան գնաճը հասավ գրեթե 50 տոկոսի, ինչը Էրդողանի կառավարման ողջ ժամանակաշրջանում ամենաբարձր ցուցանիշն է, նա պաշտոնից հեռացրեց Թուրքական վիճակագրական ինստիտուտի ղեկավարին։ Սննդամթերքի եւ էներգակիրների սրընթաց աճող գները, որոնց պատճառով նրա իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը ձախողվել է հասարակական կարծիքի հարցումներում, անպատասխան են մնացել։

Էրդողանի իշխանությունն անսահման է այն պահից ի վեր, երբ նա թուրքական խորհրդարանական ժողովրդավարությունը փոխարինեց նախագահությամբ։ Սակայն միանձնյա կառավարման պարտադրումը նրան դրդեց դատողությունների անխոհեմ սխալների։ Հրաժարվելով ԱԶԿ-ի բոլոր համահիմնադիրներից եւ դեն նետելով ողջ տնտեսական լուրջ փորձաքննությունը՝ նա այլեւս չունի իր կողքին մեկին, ով կարող էր ասել, որ սուլթանը մերկ է։

Հոկտեմբերին նա հրահանգել էր արտաքսել 10 արեւմտյան դեսպաններին, այդ թվում՝ ԱՄՆ-ից, ինչը վերջնականապես կխզի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ Արեւմուտքի մաշված կապերը։ Բայց հետո նա հրաժարվեց այդ սպառնալիքից։

Սակայն նա, կարծես թե, չի կարող հրաժարվել իր կործանարար տնտեսական քաղաքականությունից, մասնավորապես այն համոզմունքից, որ տոկոսադրույքների բարձրացումը առաջացնում է, այլ ոչ թե զսպում գնաճը։  Նա ստիպել է Կենտրոնական բանկին եւ մի շարք հեռացված կառավարիչներին նվազեցնել տոկոսադրույքները՝ լիրայի կուրսի անկում ապահովելով (անցյալ տարի այն դոլարի նկատմամբ նվազել է 44%-ով) եւ խթանելով գնաճը։

Էրդողանի՝ տնտեսական աճի հանդեպ տենչը, որը թույլ տվեց նրան բարգավաճել Անատոլիայի պահպանողական սրտում իր իշխանության առաջին տասնամյակի ընթացքում, հիմնված էր էժան վարկերի, սպառման եւ անսանձ շինարարության վրա: Այն գոլորշիացավ դեռ մինչեւ համաճարակը. լիրան պաշտպանելու նրա անկարողությունը, չնայած այն բանին, որ նա ծախսել է ավելի քան 100 միլիարդ դոլարի պահուստներ, ստիպում է ներդրողներին մտածել այն մասին, թե կկարողանա արդյոք Թուրքիան մարել իր պարտքերը։

Այս անկառավարելի անկումն ընկած է ընդդիմության աճող հավատի հիմքում, համաձայն որի այն վերջապես կկարողանա տապալել Էրդողանին և վերականգնել խորհրդարանական ժողովրդավարությունը Թուրքիայում։ Նախագահական ընտրությունները պետք է կայանան հաջորդ տարվա հունիսին։ Բայց ԱԶԿ-ն, այն պահից ի վեր, երբ այն առաջին անգամ իշխանության եկավ 2002 թվականի նոյեմբերին, իրեն դիրքավորելով որպես եվրոպական քրիստոնեական ժողովրդավարության նեոիսլամիստական նմանօրինակ, մշտական նախընտրական արշավ է վարում: Այն միաժամանակ իրեն պահում է որպես իշխող կուսակցություն եւ անկանոն ընդդիմություն, որը պայքարում է նրա քաղաքական լեգիտիմությունը ժխտող աշխարհիկ ուժերի դեմ։  

Էրդողանը ամորձատել է խորհրդարանը, իր տակ է վերցրել դատական համակարգը, բնակեցրել գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները դրածոներով եւ պետական ծառայության փորը թափել։ Նա բանտ է նստեցրել ձախ քրդամետ Ժողովուրդների  դեմոկրատական կուսակցության ղեկավարությանը, որը 2015 թվականին ԱԶԿ-ին զրկել էր խորհրդարանական մեծամասնությունից։

Էրդողանը նաև ամայացրել է ներկայիս ամենահաջողակ իշխող կուսակցություններից մեկի՝ ԱԶԿ-ի ղեկավարությանը։ Նրա հիմնական ընտրողները հրաժարվում են նրանից, բայց իր պալատների բոժոժում գտնվելով՝ նա մեկուսացված է քաղաքական մահացության ակնարկներից։

Այսպիսով, հարցն այն է, թե կկարողանա արդյոք ընդդիմությունը միավորվել կենսունակ թեկնածուի շուրջ եւ առաջացնել ընտրական ալիք, որին նա չի կարողանա դիմադրել։ Շատ քաղաքագետներ կարծում են, որ այո։

«Մենք գտնվում ենք Թուրքիայում մեծ պատմական ցիկլի վերջում», - ասում է նրանցից մեկը։

2019 թվականին, այն բանից հետո, երբ ԱԶԿ-ն տեղական ընտրություններում պարտվել էր Թուրքիայի խոշոր քաղաքներում, Էրդողանը փորձել էր կրկնել 2015 թվականը՝ կրկին ընտրություններ անցկացնելով Ստամբուլում։ Ընդդիմադիր ձախակենտրոն Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից Էքրեմ Իմամօղլուն վերջնականապես հաղթեց միավորված ընդդիմության հետ։ Նույն բանն արեց Մանսուրը Յավասը մայրաքաղաք Անկարայում։ Երկուսն էլ այժմ նրան գերազանցում են որպես նախագահի ենթադրյալ թեկնածուներ։

Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարողլուն գրեթե հաստատ չի կարողանա հաղթել Էրդողանին։ Ոմանք կարծում են, որ նա խայծ է ռեժիմի հարձակումներից իրական թեկնածուներին պաշտպանելու համար։

Ընդդիմության մոտ աճում է վստահությունը, որ այն կարող է տապալել Էրդողանին և նրա միանձնյա կառավարմանը։ Շուտով այն կհայտարարի դա ի կատար ածելու ծրագրերի մասին։ Թուրքիայում դժվար է կեղծել ընտրությունները։ Առավել եւս պատրվակ գտնել արտակարգ դրություն կամ սադրանք մտցնելու համար. օրինակ՝ իսլամը հայտարարել աշխարհիկ պետության պաշտոնական կրոն՝ հույս ունենալով պառակտել ընդդիմությանը»։