Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 01։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 31-ամյա Աշիկ Վաղարշակյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Toyota» սերվիսի դիմաց, բախվել է գովազդային վահանակին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamsshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։ 

Բախման հետևանքով BMW-ի անվահեծանը կոտրվել է, և վնասվել է գովազդային վահանակը։