Ռուսաստանի Զինված ուժերում շարունակվում են օպերատիվ պատրաստության մասշտաբային միջոցառումները, դրանց մասնակցում են գրեթե բոլոր ռազմական օկրուգները, նավատորմերը եւ օդադեսանտային զորքերը, լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է «ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում շարունակվում է զորքերի եւ ուժերի մասշտաբային միջոցառումների օպերատիվ պատրաստությունը։ Դրանց մասնակցում են գրեթե բոլոր ռազմական օկրուգները, նավատորմերը եւ օդադեսանտային զորքերը»,- ասել է Կոնաշենկովը։
Ըստ նրա՝ Արեւելյան ռազմական օկրուգի եւ օդադեսանտային զորքերը «Դաշնակցային վճռականություն – 2022» զորավարժություններում բելառուս զինվորականների հետ համատեղ մշակում են Միութենական պետության դեմ ագրեսիան հետ մղելու հմտություններ։
«Արեւելյան ռազմական օկրուգի եւ օդադեսանտային զորքերը, որոնք մասնակցում են այս զորավարժությանը («Դաշնակցային վճռականություն – 2022») բելառուս զինվորականների հետ փոխգործակցությամբ, մշակում են Միութենական պետության դեմ ագրեսիան հետ մղելու հարցերը պաշտպանական գործողության ընթացքում»,- ասել է Կոնաշենկովը։





























