Այս տարի նախատեսվում է արդիականցնել մայր շատրվանի լուսաձայնային համակարգը։  Այս մասին Երևանի քաղաքապետարանը հայտնել է Ֆեյսբուքյան էջում։

«Մայրաքաղաքում այսօր շահագործվում է 22 շատրվան և 8 ջրավազան: Այս տարի այդ ցանկը կհամալրվի ևս չորսով: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանձնարարությամբ՝ այս տարի, ի դեպ, նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել մայր շատրվանի լուսաձայնային համակարգը»,- ասվում է հայտարարության մեջ:

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի խոսքով` փոխվելու  են մայր շատրվանի շարժիչները, լուսային համակարգը, լուսային նոր էֆեկտներ են ստեղծվելու։

«Տարբերակ է մշակվում, որպեսզի լրացուցիչ ջրային էկրան տեղադրվի։ Էկրանի վրա արտացոլվելու է մեր պատմամշակութային արժեքները ներկայացնող հոլովակներ»,- նշեց նա։

Տեսանյութում «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանի խոսքով՝ շատրվաններն ու ջրավազանները տեսքի կբերվեն։

Շատրվաններն այս տարի կգործարկվեն ապրիլի 7-ից։