Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին նահանգում  քուրդ զինյալների հարձակման հետեւանքով սպանվել է 3 թուրք զինվորական:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` 3 թուրք զինվորականները գյուղից դեպի ծառայության վայր են գնացել, երբ հայտնվել են քուրդ զինյալների կրակի տակ:  Բախումից հետո շրջանում լայնածավալ գործողություններ են սկսվել` հայտնաբերելու քուրդ զինյալներին:

Միեւնույն ժամանակ Անկարայի զինվորական հիվանդանոց տեղափոխված եւս մեկ թուրք զինվորականի կյանք չի հաջողվել փրկվել:

Նշենք, որ հուլիսի 14-ին Դիարբեքիրի Սիլվանի շրջանում PKK-ի հետ բախման ընթացքում սպանվել էր 13 թուրք զինվորական եւ վիրավորվել 6-ը։ Սպանված քուրդ զինյալների թիվը հստակ չէ։ Թուրքական կողմը պնդում է, որ 7, սակայն PKK-ի ղեկավարները նշում են, թե սպանվել է 2 քուրդ զինյալ, իսկ մնացած 5-ը թուրք հակահետախույզներ են, ովքեր հագնված են եղել PKK-ի համազգեստով։