ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ողջ է, ծանր վիճակում գտնվում է բժիշկների հսկողության տակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինը Telegram-ի իր ալիքում հայտարարել է Ժիրինովսկու մահվան մասին, ապա ջնջել գրառումը։ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է լուրը՝ նշելով, որ Ժիրինովսկու վիճակն իսկապես ծանր է, եւ նրան շուտափույթ ապաքինում է մաղթել։
«Մենք գիտենք, որ այսօր ինչ-որ մեկը «անպարկեշտ ուտկա» է տարածել։ Փառք Աստծո, Վլադիմիր Վոլֆովիչը ողջ է, նա դեռ հիվանդանոցում է։ Նա ծանր վիճակում է, բայց բժիշկների հսկողության տակ»,- ասել է Պեսկովը։





























