Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշենք, որ Արեւիկ Մկրտչյանը Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել 2021թ. օգոստոսին։ Մինչեւ այդ նա աշխատել էր Կենդանաբանական այգում որպես միջազգային կապերի մասնագետ, սակայն Կենդանաբանական այգու աշխատողները դեմ էին նրա նշանակմանը։ Նրանք բողոքի ակցիա էին արել եւ հայտարարել, որ մտահոգ են այգուն սպասվող ճակատագրով։

Նշենք նաեւ, որ նրա պաշտոնավարման ընթացքում, Կենդանաբանական այգում անկել է 5 անգղ, մեկ յագուար։ NEWS.am-ը դեռ հունվարին էր գրել, որ Կենդանաբանական այգում 5 անգղ է սատկել, որոնցից 4–ը՝ սպիտակագլուխ։

Փետրվարին էլ յագուար էր անկել։ 

Կենդանաբանական այգուց NEWS.am–ի հարցմանն ի պատասխան անդրադարձել էին  թռչունների ու յագուարի անկման պատճառներին։