Այսօր, մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 01։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Նարեկ Գ․-ի վարած Mercedes մակինիշի և 43-ամյա Աշոտ Մ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել պատին։  Վթարի հետևանքով Toyota-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագական ընկերության ներկայացուցիչը։