ՀՀ ԱԺ-ը ապրիլի 1-ի արտահերթ նիստում շնորհավորել է հանրապետության ասորական համայնքին ասորիների Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով։

Խորհրդարանի ամբիոնից շնորհավորանքը, մասնավորապես, հնչեցրել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, հանրապետության ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոյեւան՝ հայրենակիցներին դիմելով ինչպես հայերեն, այնպես էլ ասորերեն։

Խորհրդարանականի ելույթն ընդունվել է ծափահարություններով։