Ոստիկանության Երևան քաղաքի Մետրոպոլիտենի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 31-ին Աճառյան փողոցում հայտնաբերվել և Մետրոպոլիտենի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Աննա Գ.-ն:
Ոստրիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2021 թ. նոյեմբերի 8-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:





























