Ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 31-ին Նուբարաշենի խճուղու գերեզմանատնից բերման է ենթարկվել 21-ամյա Մոնթե Մ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2020 թ. օգոստոսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Մոնթե Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: