Երեւանում, այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։30-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանի կիրճում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Տիգրան Մանուկյանի վարած BMW մակնիշի և 32-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած Vauxhall Astra մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։ Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։





























