Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ազգային արժույթներով առեւտրի համար երաշխիքներ են անհրաժեշտ, հայտարարել է Թուրք-ռուսական գործարար խորհրդի ղեկավար Իզեթ Էքմեքչիբաշին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ավելի վաղ Մոսկվային առաջարկել էր ազգային արժույթների անցնել առեւտրում։
«Ռուսաստանի հետ առեւտուրն արդեն իրականացվում էր տեղական արժույթով, բայց փոխարժեքը շատ ցածր էր։ Որպեսզի այստեղ ծավալներն աճեն, երկու երկրները պետք է փոխադարձաբար ավելացնել երաշխիքները։ Երկու երկրներն էլ աշխատում են այս ուղղությամբ։ Եթե 5 միլիարդ դոլարի փոխադարձ երաշխիք տրվի, ապա մենք կկարողանանք թուրքական լիրայով 5 միլիարդ դոլարի ապրանք արտահանել»,- Էքմեքչիբաշիի խոսքը մեջբերում է Dunya-ն։
Նրա խոսքով՝ Թուրքիան եւ Ռուսաստանը դիտարկում են բարտերային առեւտրի հնարավորությունը, Անկարան արդեն ուներ նման փորձ։ «Թուրքիան 80-ականների վերջին բարտերային առեւտրով էր զբաղվում, եւ դրանք հաջողված պրակտիկաներ էին։ Այս տարբերակով եւս ուսումնասիրություններ են իրականացվում»:



























