Տեսություններն այն մասին, որ կենդանիների տեսողությունը հարմարեցված է իրենց ապրելու կոնկրետ միջավայրին, հաստատվել են։ Ամերիկացի կենսաբանները հավաքել են տարբեր էկոհամակարգերի բնակիչ ավելի քան 400 տեսակ կենդանիների տեսողության մասին տվյալներ։ Դրանց մեջ են ինչպես ջրային, այնպես էլ ցամաքային կենդանիներ, փոխանցել է Planet- today-ը։

Հիմնական տարբերությունները ողնաշարավոր եւ անողնաշարավոր տեսակների միջեւ այն է, թե հատկապես որ տեսողական բջիջներն են ավելի զարգացած եւ ի՞նչ ազդակ են հաղորդում ուղեղին։ Պարզվել է, որ միջատները եւ մեդուզաները հիմնականում ընկալում են ավելի կարճ լուսային ալիքները։ Հետազոտողների կարծիքով՝ դա կապված է որոշակի պայմաններին հարմարվելու էվոլյուցիոն զարգացման հետ։

Կախված այն բանից, թե ինչ ալիքներ են տարածվել այն միջավայրում, որտեղ զարգացել է օրգանիզմը, ցանցաթաղանթի սպիտակուցային բջիջներն ընկալում են լույսը, եւ ամենից լավ ընկալում են ամենաշատ տարածվածը։ Հետազոտողներն առայժմ չեն պարզել, թե որն է առաջնայինը՝ բջիջները ձեւավորվում են պայմանների ազդեցության տա՞կ, թե՞ կենդանիները տեսնում են միայն այն, ինչի համար ծրագրված են նրանց տեսողության օրգանները։

«Մեր հետազոտությունը պատասխան է տալիս որոշ հարցերի, բայց էլ ավելի շատ հարցեր է առաջացնում»,- ասել է աշխատանքի հեղինակներից մեկը՝ կենսաբան Մ.Մերֆին։

Գուցե գոյություն ունեն գենետիկ մուտացիաներ, քանի որ կենդանիներն անգամ այլ լուսավոր միջավայր տեղափոխվելիս են ավելի լավ տեսնում այն գույնը, որին արդեն հարմարվել են։