Բաթում քաղաքում՝ «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղերից մեկում, զինված տղամարդ է ձերբակալվել, որը փորձել է կողոպուտ կատարել։

Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ բանկի աշխատակիցները սեղմել են «տագնապի» կոճակը եւ ոստիկանություն կանչել։ Չարագործը, ըստ ականատեսների, փորձել է պատանդ վերցնել եւ կրակել։ Սակայն աշխատակիցների գործողությունների շնորհիվ կողոպուտը ձախողվել է՝ գողը փախել է բանկից, իսկ ոստիկանությունը սկսել է հետապնդել նրան։

Միջադեպը տեղի է ունեցել կեսօրին մոտ։ Ժամը 15-ի դրությամբ ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալին։ Բանկը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով.

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել 179 (կողոպուտ) եւ 236 (ապօրինի հրազեն պահելը) հոդվածներով։