Ռուսաստանի օրը Հայաստանում նշում են մեծ շուքով. տոնական միջոցառմանը ներկա է եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Հայ-ռուսական բարեկամությունը դարավոր պատմություն ունի։ Մեր երկրի ռազմավարական գործընկերն այսօր առանցքային լրջագույն դեր ունի տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման  գործում։ Պետք է այս տարիների ստեղծած հարաբերությունները հզորացնել, զարգացնել», - ասել է Գագիկ Ծառուկյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հարաբերություններն ավելի են զարգանալու՝ շնորհիվ նաև իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ ԲՀԿ-ի գործակցության, որն արդեն շուրջ 14 տարվա պատմություն ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։