Ես երբեք Իշխան Սաղաթելյանի տուն չեմ գնացել, թող խոսի Իշխան Սաղաթելյանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, որ շատ բան կարող է ասել Նարեկ Գրիգորյանի մասին, բայց ելնելով նրանից, որ Նարեկ Գրիգորյանը իրենց տուն է գնացել, չի ասի։

Հարցին՝ ճիշտ են արդյոք այն տեղեկությունները, որ բանակ չգնալու համար կտրել է իր երակները, Սարգսյանը պատասխանեց․ «Մի երկու անգամ դա հերքել եմ, դա անբարո սուտ է։ Բանակում չեմ ծառայել, դրան ևս անդրադարձել եմ, իսկ պատերազմի ժամանակ ղեկավարել եմ «Գեղարքունիք» ջոկատը, եղել եմ 1-ին վաշտի հրամանատարը»,- նա։