Հանրապետության տարածքում հունիսի 16-ին առանձին շրջաններում գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 18-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +30 +32։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +22 +25,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +22 +25,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +27 +30,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +17 +21,

Լոռիում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +20 +25,

Տավուշում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +23 +28,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +18 +22,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +26 +31,

Արարատում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +31 +33,

Արմավիրում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +30 +32,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +22 +25,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +31 +33,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +30 +34,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +20 +25,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +26 +31։