Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի դիրքորոշումը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում չի փոխվի, եւ որպեսզի այդ երկրները միանան դաշինքին, պետք է քայլեր ձեռնարկվեն թուրքական կողմի մտահոգությունները վերացնելու ուղղությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է «հստակ, կոնկրետ եւ վճռական քայլեր ձեռնարկեն ահաբեկչության դեմ պայքարում»։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան պատրաստ են վերացնել Թուրքիայի մտահոգություններն ահաբեկչության դեմ պայքարի հարցում, որպեսզի հնարավորինս շուտ ՆԱՏՕ-ի անդամ դառնան:





























