Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում մտադրություն կա Օհան Դուրյանի հիշատակը հավերժացնող՝ այս հուշարձանը տեղադրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը եւ գրառմանը կից հրապարակել է  նախագծի լուսանկարները։

«Թեպետ վաղուց հայտնի էր, որ Մաեստրոյի 100ամյակն է այս տարի, սակայն, կառավարությունից հրատապ կարգով են ուղարկել ավագանու հաստատմանը:

Ուստի ստացել ենք նախօրեին՝ արագ կարգով հարցը հանձնաժողովում քննարկելու:

Մեռա ասելով, որ նման նախագծեր «հրատապ» կարգով, վերջին պահին օրակարգ ներառել չի կարելի:

Լսող չկա:

Նախագիծը քվեարկության կդրվի հունիսի 21-ին կայանալիք նիստում:

Ձեր կարծիքն ինձ համար կարևոր է»: