Լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի տիտղոսը ստացավ լեհ Դարիուշ Սվերչը: Հայաստանի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը ճանաչվեց երկրորդը: Երկու գրոսմայստերները 13 հնարավորից վաստակեցին 10,5-ական միավոր:
Վերջին` 13-րդ տուրում Հովհաննիսյանը սեւերով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Վասիֆ Դուրաբեյլիի հետ: Սվերչը սպիտակներով հաղթեց բելառուս Վլադիսլավ Կովալյովին: Հովհաննիսյանն ու Սվերչը 11-րդ տուրում ոչ ոքի էին խաղացել:
Հայաստանի երկրորդ մասնակից Սամվել Տեր-Սահակյանը 13-րդ տուրում սեւերով պարտվեց հնդիկ Սահայ Գրովերին եւ 8,5 միավորով գրավեց 9-րդ տեղը:



























