Թուրքիայում հետաքննություն է սկսվել իմամի դեմ, որը կոչ է արել բռնություն գործադրել բժիշկների նկատմամբ, գրում է Ahval-ը։
Քոնիա նահանգ է ուղարկվել տեսուչ ՝ հետաքննելու իմամի հայտարարությունները։
Թուրքայի բժիշկների ասոցիացիան (TTB) ասել է, որ իմամի մեկնաբանությունները «բռնության, սպանությունների, նույնիսկ ջարդերի դրդում են» եւ կոչ է արել կրոնական գործերի բաժնին եւ դատարաններին քայլեր ձեռնարկել:
Երկրում բժիշկներն ու բուժանձնակազմը երկու օր է՝ գործադուլ են սկսել Ղուրբան Բայրամից ընդառաջ՝ բողոքելով աշխատանքային պայմանների վատթարացման եւ բռնությունների դեմ։





























