Չինաստանն ամենամեծ սպառնալիքն է Մեծ Բրիտանիայի համար, հայտարարել է ՄԲ վարչապետի թեկնածու, ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։ 

Սունակը եւ արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը պայքարում են Պահպանողական կուսակցությունում ղեկավարության համար, հաղորդում է Reuters-ը։ 

Թրասը առաջատար է Պահպանողական կուսակցության անդամների շրջանում, ովրոնք կընտրեն իրենց նոր առաջնորդին եւ Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետին։

«Չինաստանը ամենամեծ երկարաժամկետ սպառնալիքն է Մեծ Բրիտանիայի, համաշխարհային տնտեսական եւ ազգային անվտանգության համար», - ասվում է Սունակի հայտարարության մեջ: 

«Շատ երկար ժամանակ Մեծ Բրիտանիայի եւ ամբողջ Արեւմուտքի քաղաքական գործիչները բացել են կարմիր գորգը եւ աչք փակել Չինաստանի ստոր գործունեության եւ հավակնությունների վրա: Ես դա կփոխեմ իմ վարչապետության առաջին օրը»,-ասել է նա։