Թուրքիան հայտարարել է, որ դեռ չի դիտարկում Ռուսաստանի հետ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, հաղորդում է Hürriyet-ը։
«Մեր օրակարգում ոչինչ չկա, այս ուղղությամբ աշխատանք չի տարվում»,-ասել է նա։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Թեհրանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է աշխատել Baykar անօդաչու թռչող սարքերի արտադրության ուղղությամբ։





























