Օգոստոսի 4-ին, ժամը 11։50-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին լողալով հեռացել է լողանշաններից և չի կարողանում վերադառնալ:
ԱԻ նախարարության հաղորդմամբ, ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացի Ա․ Բ․-ին (ծնված 1986 թ․):





























