4,5մագնիտուդով երկրաշարժ է եղել օգոստոսի 22-ին ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում: Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Հոնսյու կղզու ափին, օվկիանոսի հատակում: Առավելագույն ուժով ցնցումները զգացվել են Նարահա քաղաքում, «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից 16 կմ դեպի հարավ, հաղորդում է «Վեստին»:
Երկրաշարժը նոր ավերածություններ չի հարուցել վթարային ատոմակայանում:




























