Նյու Յորքի հայտնի Wall Street փողոցում կծածանվի թուրքական դրոշը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber1 կայքէջը։
Թուրքիայի հանրապետության օրվա կապակցությամբ՝ Նյու Յորքի ֆինանսական կենտրոն համարվող Wall Street փողոցում գտնվող Bowling Green Park այգում թուրքական դրոշ կծածանվի։ Նույն օրը երեկոյան Նյու Յորքի Թուրքիայի հյուպատոս Մեհմեդ Սամսարը Waldorf Astoria հյուրանոցում Թուրքիայի հանրապետության օրվա կապակցությամբ պարահանդես կկազմակերպի։
Ի դեպ Թուրքիայի հանրապետությունը ստեղծվել 1923 թվականի հոկտեմբերի 29-ին, Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։



























